loading...

Հայ լեսբուհու սկանդալային խոստովանությունը. «Մորս առաջին ռեակցիան էր` նորմալ տղամարդ չես գտել, դրա համար ես տենց»



Դիտումներ ` 2209
Հայ լեսբուհու սկանդալային խոստովանությունը. «Մորս առաջին ռեակցիան էր` նորմալ տղամարդ չես գտել, դրա համար ես տենց»

Ամբողջ կյանքս ապրել եմ հետերոսեքսուալ կողմնորոշմամբ: Չէի պատկերացնում, որ գիտակից կյանքում, մեկ էլ հոպ, նոր բան տեղի կունենա: էնպես պատահեց, որ բավականին էմոցիոնալ սիրահարվածություն ունեցա մի կնոջ հանդեպ, ու ամեն պատկերացումներս փոխվեց: Էդ կինն էլ Հայաստանից չէր, ու զգացի, որ շնչահեղձ եմ լինում: Մայրս շատ ակամայի եկավ, երբ պատմեցի:

 



Մոտ երկու ժամ նախապատրաստում էի զրույցը: Խոսում էինք, ինչպես միշտ, տղամարդկանցից: Խոսակցությունը աստիճանաբար անցավ ԼԳԲՏ հարցին, ու ինքը հարցրեց` դու հետաքրքրված ես այդ հարցերով, քանի որ դու աշխատու՞մ ես այդ ոլորտում:

Շունչս հավաքեցի, ասեցի` չէ, որովհետև ես երկսեռական եմ:  Քույրս հարձակվեց վրաս` գժվե՞լ ես, ինչ ուզում ես արա, բայց մամային տենց բաներ մի պատմի, ինքը առողջության խնդիրներ կարող ա ունենա:


Դա ինձ համար կրկնակի ճնշում էր այդ օրը: Ես ստիպված էի արդարանալ, թե ինչու է ինձ համար կենսականորեն կարևոր բացել խաղաքարտերը, որովհետև իմ էության մի հսկայական մաս մնում է մութ կողմում: Հետո մայրիկս ասեց` լավ, մի լացի, ես մեկ ա քեզ սիրում եմ:

http://blog.ereko.am


loading...

Փակել